Բաժիններ՝

Խոշոր հրդեհ «Չաիր» կոչվող տարածքում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07:49-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ ՊՆ-ի կողմից տրամադրված 1 միավոր տեխնիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում՝ «Չաիր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների այրվում է գոմաղբ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Լուսակունք գյուղից դեպի Տորֆավանի դաշտեր ծխում է մոտ 8 հա տորֆի դաշտ (80 սմ խորությամբ):

Ժամը 20:27-ից սահմանվել է հերթապահություն՝ մեկ մարտական հաշվարկ (3 փրկարար ծառայող):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս