«Իմ նախկին ամուսինը հետապնդել է ինձ 21 տարվա ընթացքում»
Հետապնդման զոհ դարձած կինը New York Post-ի էջերին պատմում է իր կյանքի պատմությունը: Ջեսսիկա Մաքմասթերը (անունը փոխված է) 21 տարվա ընթացքում չէր կարողանում թաքնվել իր նախկին ամուսնուց, ով ցանկացած ճանապարհով թունավորում էր նրա գոյությունը:
Ըստ life.ru-ի, Ջեսսիկան հանդիպել է իր ապագա հետապնդողին Ավստրալիայում՝ այն ժամանակ նա 17 տարեկան էր: Աղջիկը սիրահարվել էր, ամուսնացել նրա հետ և մի քանի տարի անց աղջիկ ծննդաբերել: Դրանից հետո ամուսինները սկսել են մշտապես վիճաբանել և վերջապես 1996թ. Ջեսսիկան ամուսնալուծություն է պահանջել: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է նրա անձնական դժոխքը՝ ապահարզանի մասին նրա խոսքերից հետո ամուսինը նետվել է նրա վրա և սկսել խեղդել նրան՝ մինչև նա կորցրել է գիտակցությունը:
21 տարվա ընթացքում Ջեսսիկան դստեր հետ տեղափոխվել է ինը անգամ, սակայն նախկին ամուսինը միշտ գտնում էր նրան: Ինչ-որ պահի կնոջը թվացել է, որ վտանգն անցել է՝ ստալկերն (զոհին հետապնդող, հետևող) արդեն 12 տարի իր մասին իմաց չէր տալիս: Սակայն անցյալ ամառ Ջեսսիկան եկել է աշխատանքի և իմացել, որ գործընկերները տասնյակ նամակներ են ստացել իր նախկին ամուսնուց, որոնցում և՛ շատ տարիներ առաջ կատարված էրոտիկ լուսանկարներ են եղել, և՛ վիրավորանքներ, և՛ մաղթանքներ չկապվել խաբեբա աղբի հետ:
Ստալկինգի համար առավելագույն բանտային ժամկետն Ավստրալիայում հինգ տարի է, սակայն Ջեսսիկայի նախկին ամուսինը նստել է միայն երկու կարճ ժամկետ, որոնք նրա կրակը չեն հանգցրել: Ներկա պահին դատարանը որոշել է հետապնդողի հերթական կալանավորման մասին: Ջեսսիկան համոզված է, որ եթե իր նախկին ամուսնուն չնստեցնեն, ինքը պարզապես կսպանի իրեն:
«Հետապնդողների բոլոր զոհերին ես խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմել դատարան: Ձեզ կարող է թվալ, որ դա անօգուտ է, բայց այդպես դուք կհայտնեք ձեզ տանջողին, որ պատրաստ եք պայքարել նրա դեմ և մինչև վերջ գնալ: Ես չեմ ցանկանում մահանալ՝ մի կողմ կանգնած: Ես ցանկանում եմ մահանալ՝ իմանալով, որ արել եմ իմ ուժերին ներածին չափով ամեն ինչ»,- խորհուրդ է տալիս կինը: