![](/banners/BeFunky-design.jpg)
Victoria’s Secret-ը թարմացրել է ներքնազգեստի Body by Victoria հավաքածուն
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/902023.jpg)
Victoria’s Secret ամերիկյան մակնիշը թարմացրել է ներքնազգեստի Body by Victoria հավաքածուն: Դրանում տեղ են գտել երեք տեսակի կրծկալներ՝ Unlined-ը, Lightly Lined-ը եւ Push-Up-ը, որոնք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, անհրաժեշտ օժանդակություն են ապահովում կրծքին՝ ընդգծելով բնական եւ սեքսուալ ձեւերը:
Victoria’s Secret-ը ընկերություն է, որ մասնագիտանում է կանանց համար ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1995 թվականին: