Բաժիններ՝

Ամերիկացի գիտնականները փորձարկել են 3D-տպիչի հնարավորությունները վակուումում

Կալիֆոռնիայի Էյմսի անվան հետազոտական կենտրոնում տեղի են ունեցել 3D-տպիչի փորձարկումները բաց տիեզերք նմանակող պայմաններում: Ինչպես օգոստոսի 15-ին հայտնել է Space.com ինտերնետ-պորտալը, գիտափորձը տեղի է ունեցել 24 օրվա ընթացքում վակուումային խցիկում գերցածր ջերմաստիճանների պայմաններում: Փորձարկումների ընթացքում պոլիմերներից եւ տարբեր համահալվածքներից պատրաստվել են մի քանի կառուցվածքներ՝ մինչեւ 85 սանտիմետր երկարությամբ:

«Սա կարեւոր արդյունք է, քանի որ մենք ցուցադրեցինք տիեզերական տարածության պայմաններին արտադրության ադապտացման հնարավորությունները,- Space.com-ին տված հարցազրույցում նշել է Made In Space ընկերության գլխավոր կառավարիչ Էնդյու Ռաշը:- Մենք նվազագույնի հասցրեցինք այն խնդիրները, որոնք կապված են այս տեխնոլոգիայի օգտագործման հետ:

Ավելի վաղ այդ ընկերության 3D-տպիչները հասցվել են Միջազգային տիեզերակայան եւ ցուցադրել անկշռության պայմաններում տարբեր առարկաների պատրաստման հնարավորությունը: Այս տպիչները Archinaut ռոբոտացված համակարգի բաղկացուցիչ մասն են, որը հանդերձված է դիստանցիոն մանիպուլյատորով, որը կարող է  գործողություններ իրականցնել 3D-տպիչով եւ դետալներ պատրաստել բաց տիեզերքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս