
Հայտնի է նոր iPhone-ի գլխավոր թերությունը

iPhone 7s-ը կարող է ավելի հաստ, ավելի բարձր եւ ավելի լայն դառնալ iPhone 7-ի համեմատությամբ: Այս պատճառով նոր սմարթֆոնին չեն համապատասխանի անցյալ տարվա սարքի աքսեսուարները, գրել է Giga Apple-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներ:
iPhone 7s-ի բարձրության, լայնության եւ հաստության չափերը հավասար են 138,44 x 67,27 x 7,21 միլիմետրի: Նախորդ մոդելի համապատասխան չափերը միջին հաշվով փոքր են 0,1 միլիմետրով՝ 138,31 x 67,14 x7,1 միլիմետր: Նշվում է, որ ամենօրյա օգտագործման դեպքում այդ տարբերությունը նկատելի չի լինի, բայց iPhone 7-ի համար կիպ հագնող պատյանները չեն համապատասխանի iPhone 7s-ին:
Աղբյուրի փախանցմամբ՝ այդ փոփոխությունները տեղի կունենան կորպուսի ալյումինե կափարիչի փոխարեն ապակե կափարիչի օգտագործման պատճառով: Ըստ լուրերի՝ նոր iPhone-ները կստանան անհաղորդալար լիցքավորում, ինչն էլ կդառնա սմարթֆոնի կառուցվածքի փոփոխման պատճառը:
iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի, տվիչների եւ խցիկի համար: Նաեւ համարվում է, որ սարքը կզրկվի մատնադրոշմների սքաներից եւ դրա փոխարեն սմարթֆոնը կստանա դեմքի սքաներ: