Բաժիններ՝

Լռության տասը րոպեն ժողովրդականություն է ձեռք բերում iTunes չարթում

Տասը րոպե լռության ձայնագրությունը ժողովրդականություն է ձեռք բերում ամերիկյան iTunes չարթում: Այդ մասին գրել է Independent հրատարակությունը: Օգտատեր Սամիր Մեզրահին A a a a a Very Good Song («Շաաաատ լավ երգ») կոմպոզիցիան թողարկել է օգոստոսի 7-ին: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա միջոցով կատարողը մտադիր է լուծել այն խնդիրներից մեկը, որին հանդիպում են Apple iTunes-ի օգտատերերը. ավտոմոբիլում iPhone-ը ստերոհամակարգին միացնելիս ավտոմատ կերպով միանում է ցանկում ըստ այբուբենի առաջին երգը:

Դրա հետեւանքով օգտատերն ամեն անգամ հարկադրված է երաժշտության ունկնդրումն սկսել միեւնույն երգով:

Նշվում Է, որ Մեզրահիի «երգը» բովանդակում է լռության տասը րոպե, iTunes-ում արժե 99 ցենտ եւ այս պահին ամերիկյան չարթում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ բարձրանալով 18 տող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս