Ըստ մամուլի հրապարակումների՝ Հ. Մկրտչյանին տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն, հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։
Եվս մի քանի տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում: Նավի վրա եղել է շուրջ 70 մարդ, նրանցից հաջողվել է փրկել միայն 19-ին:
Թուրքիան մշտապես քաղաքական երկակի քայլերով է շարժվում։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես է Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին համատեղվելու Էրդողանի՝ նոր Աթաթուրք դառնալու ցանկության հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր հարթություններ են։
Թուրք ոստիկանների մոտ հիմնականում կասկած է առաջացրել տան գրադարանում «Աստվածաշնչի» առկայությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին այն կարծիքին է, որ Եվրոպայում անհրաժեշտ է ստեղծել Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ)՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:
Դպրոցների անվանումների խնդիրը, Լ.Մկրտչյանի խոսքով, պետք է լուծվի, քանի որ, օրինակ, Երևանում միավորվում են Ավետիք Իսահակյանի և Գրիգոր Զոհրապի դպրոցները. «Խնդրել ենք քաղաքապետին, որ Զոհրապի անունով մեկ այլ դպրոց անվանակոչենք»։
Արարողության ժամանակ Օզանյանի մարտական ընկերներն ընթերցել են նրա կողմից գրված նամակներ և գրի առնված հիշողություններ:
Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը Ռուսաստանի իշխանություններին խնդրում է կալանք դնել այդ պետության առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գուլնարա Քարիմովայի անշարժ գույքի վրա:
Վիլյանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: 2016-17թթ. մրցաշրջանում բրազիլացին «կապույտների» կազմում անցկացրել է 41 խաղ և խփել է 12 գնդակ:
Նախարարը հայտարարեց, թե այդ դահլիճը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի։ Ըստ Ռոստոմյանի՝ դա արվելու է ՀԱՕԿ նախագահի կողմից։ Հարցը՝ թե ե՞րբ է արվելու, կրկին հունից հանեց նախարարին։
Հարձակման պահին դատարանում ընթացել է սպանություն իրագործած անձի դատավարությունը:
Բացի այդ, Քասեմին խստորեն դատապարտում է նաև Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի կողմից իրականացված և տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռակոծությունը:
Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 23-ին, ժամը 21.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 74 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:
ԵԼՔ դաշինքը հայտնում է, որ այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ադրբեջանցիների արտահայտած հիստերիկ պոռթկումները, սակայն, չեն վհատեցրել Վասիլի Ուտկինին և նա կատարել է հաջորդ գրառումը, որում անդրադարձել է հայկական Դոլմա ուտեստին:
78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի 788 OU 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի T365 BB 163 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:
«Կան բազմաթիվ օջախներ, որոնք այսօրվա ընթացքում և գուցե նաև վաղը, հարկավոր է մշակել ջրով: Բայց ներկա պահին կրակի օջախներ ոչ մի տեղ չկան»,-հայտարարել է Բակուրիանիի բնապահպանության դեպարտամենտի ղեկավար Թամազ Գանցեմլիձեն:
Մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ սարք, Թուրքիայի իրավապահները դեռևս ոչ հաստատել, ոչ էլ հերքել են ահաբեկչության վարկածը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 09:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդուարդ Նալբանդյանը նկատեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել է:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ:
«Մենք պետք է հասկանանք, թե մեր ազգային տնտեսությունների համար որտեղ է այնուամենայնիվ ավելի մեծ օգուտը. պատշպանել պահպանողական միջավայրը որոշակի ճյուղերի համար, թե միասնական շուկան ստեղծել ավելի արագ, քան մինչև 2025 թվականը,- ընդգծել է Շուվալովը
«Խնդիրը շատ պարզ է ձևակերպված: Մենք այստեղ շատ, շատ անելիք ունենք»,- ասաց վարչապետը` հավելելով, որ գյուղատնտեսական ծրագրերն ապագա չունեն, եթե այս խնդիրը չլուծվի:
Լրատվամիջոցը ներկայացրել էր, որ դեսպանը, որը հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպանատունը, արդեն մեկնել է երկրից:
Նրա խոսքով՝ Չինաստանն արդեն Եվրամիության հետ ինտենսիվ բանակցություններ է սկսել թվային ստանդարտների համատեղման շուրջ: «Եթե նրանք համաձայնության չգան, դա շատ լուրջ խոչընդոտ կլինի Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործման համար:
Ստացվում է, որ Սարգսյանը, այսօր մեկնելով Սոչի, ՌԴ նախագահի ոտքերի տակ է փռում Հայաստանի անկախությունը, իսկ Թուրքմենստանի նախագահին հրավիրելով՝ հասկացնում է, որ 2018-ից հետո երկիրը տանելու է թուրքմենական բռնապետական ուղիով:
Պարզվել էր, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին: