Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է գնել Վիլյանին, եթե պայմանավորվածություն ձեռք չբերի Ուսման Դեմբելեի տրանսֆերի վերաբերյալ

«Չելսիի» կիսապաշտպանը գտնվում է կատալոնացիների շորթ-լիստի վերին մասում:

«Բարսելոնան» շարունակում է փնտրել հարձակման գծի ֆուտբոլիստ՝ կապված Նեյմարի հեռանալու հետ: Կատալոնական ակումբի առաջնային նպատակներն են համարվում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ումսան Դեմբելեն, բայց կատալոնացիները դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերել այս տրանսֆերների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է France Football-ը, «կարմիրների» և դորտմունդցիների հետ բանակցություններում անհաջողության դեպքում «Բարսելոնան» կդիմի «Չելսիին»՝ Վիլյանին գնելու վերաբերյալ առաջարկով:

Վիլյանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: 2016-17թթ. մրցաշրջանում բրազիլացին «կապույտների» կազմում անցկացրել է 41 խաղ և խփել է 12 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս