Բաժիններ՝

Գողություն՝ 37 երթուղու ավտոբուսի սրահում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները օգոստոսի 23-ին, ժամը 21.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 74 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:

Պարզվել է, որ Կնյազ Յ.-ն թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Աիդա Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման, սոցիալական և բանկային քարտեր:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս