Բաժիններ՝

«Դուք տեսե՞լ եք այդ դահլիճը, դա մի տարվա մեջ վերանորոգվող դահլի՞ճ է». Հրաչյա Ռոստոմյանը հունից դուրս եկավ

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի վերանորոգման հարցն այսօր հունից հանեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին։

«Այդ նույն հարցը երևի 7-րդ անգամ եք տալիս։ Ամեն ինչ իր հունով գնում է,- կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Ռոստոմյանը, ապա ինքը հարցադրում արեց,- Դուք տեսե՞լ եք այդ դահլիճը, դա մի տարվա մեջ վերանորոգվող դահլի՞ճ է»։

Նախարարը հայտարարեց, թե այդ դահլիճը ենթակա չէ վերանորոգման, պետք է նորը կառուցվի։ Ըստ Ռոստոմյանի՝ դա արվելու է ՀԱՕԿ նախագահի կողմից։ Հարցը՝ թե ե՞րբ է արվելու, կրկին հունից հանեց նախարարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031