«Խնդրել ենք քաղաքապետին, որ Զոհրապի անունով մեկ այլ դպրոց անվանակոչենք». Լևոն Մկրտչյան
«Դա օպտիմալացում չի, այլ դպրոցները, որ ներկայացված են, ըստ էության, քաղաքային դպրոցներն են, մի քանի դպրոցներից միայն անվանական է մնացել, օրինակ՝ կույրերի դպրոցը, որ այդքան աշակերտ էլ չունի, մի քանի դպրոց պարզապես մի քանի 100 մետրի վրա են, և պարզապես խոշորացնում ենք։ Հատկապես ավագ դպրոցների պարագայում ուղղակի հնարավոր չի, եթե դպրոցն ունի 60-80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառել, և, եթե նրանց միջև տարածությունը կարճ է, փորձել ենք խմբավորում անել»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ խոսելով գարնանը մեկնարկած դպրոցների օպտիմալացման գործընթացի մասին։
Ըստ նրա՝ ընդհանուր 14 դպրոց է միավորվելու, քանի որ դրանցում ուսման բարձր որակ հնարավոր չէ ապահովել։
Դպրոցների անվանումների խնդիրը, Լ.Մկրտչյանի խոսքով, պետք է լուծվի, քանի որ, օրինակ, Երևանում միավորվում են Ավետիք Իսահակյանի և Գրիգոր Զոհրապի դպրոցները. «Խնդրել ենք քաղաքապետին, որ Զոհրապի անունով մեկ այլ դպրոց անվանակոչենք»։
Մանրամասները՝ տեսանյութում