Բաժիններ՝

Վթար Շինուհայր գյուղի մոտակայքում. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 24-ին, ժամը 10:33-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի 788 OU 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Մ. Ղ.) բախվել է «Lada Priora» մակնիշի T365 BB 163 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Զ. Գ.) և կողաշրջվել:

«Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին (5 հոգի) մարմնական վնասվածքներով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ նրանցից երեքը ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել: Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ ուղևոր՝ 1954 թ. ծնված Վ. Թ.-ը ստացել է գանգոսկրի սալջարդ և տեղափոխվել քաղաք Երևան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս