
Բակայոկոն ուրբաթ օրը կտեղափոխվի «Չելսի»

«Չելսին» մոտ է «Մոնակոյի» կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոյի ձեռքբերմանը: Հաղորդվում է, որ նախօրեին անգլիացիները վերջապես համաձայնեցրել են 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերը 45 մլն եվրոյով: Մոտակա ժամերին Բակայոկոն կթռչի Լոնդոն, որտեղ ուրբաթ կենթարկվի բուժզննության և «Չելսիի» հետ կստորագրի հնգամյա պայմանագիր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը «Չելսի» տեղափոխվելու համար մերժել էր «Մանչեսթեր Սիթիին» և «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 32 խաղերում Բակայոկոն խփել է 2 գնդակ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը