Հայկ Սարգսյանը գտնում է, որ ընթացիկ տարին կեզրափակենք տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշով, քան ի սկզբանե կանխատեսվում էր
«Ես կուզեի՝ նման հարցերը սկզբում մեզանում քննարկեինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով ռուսերենը պետական լեզու դարձնելու առաջարկի մասին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր, որ Հայաստանի իշխանությունները երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրեն ռուսերեն լեզվին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։
Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը:
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը կնախաձեռնի Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փոխանցումը, եթե վերջինս նման խնդրանքով դիմի ՌԴ-ին:
Բուն հոգեկան հիվանդություններ (շիզոֆրենիաներ, սահմանային վիճակներ, նևրոտիկ խանգարումներ) ունեցող մարդկանց շրջանում ագրեսիվությունն ավելի ցածր է, քան նույնիսկ առողջ մարդկանց շրջանում։ Նրանց ավելի բնորոշ է տագնապայնությունը, ինքնամփոփությունը, մեկուսացվածությունը։
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Աֆղանստանի անվտանգության ուժերը վերջին օրն ամբողջ երկրում իրականացված գործողության ընթացքում 98 զինյալներ են ոչնչացրել, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով պշտպանության նախարարությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու հուլիսի 20-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արցախում անսպասելի ոչինչ տեղի չունեցավ, և ըստ նրա՝ նախագահական ընտրությունների արդյունքները սպասելի էին:
Քուդիստանը չի կարող անկախ պետություն դառնալ, անգամ եթե հանրաքվեն կայանա, այդ տարածքը չի կարող առանձնանալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:
Մի քանի տասնյակ հազար մարդ է հուլիսի լույս 21-ի գիշերը մասնակցել բողոքի տարերային ցույցերին եւ հանրահավաքներին՝ դատական համակարգի վիճելի բարեվոխմանը հավանություն տալու՝ Լեհաստանի Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորների որոշման դեմ։
«Դրսում կամ ընտանիքում, մի ուրիշ իրավիճակում խոշոր սթրես է եղել մարդու հետ, ինչը նրա մեջ յուրահատուկ աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և իր ագրեսիան թափել է նրա վրա, ում վրա կարողացել է։ Այստեղ հետաքրքիր է, որ այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա։ Այսինքն՝ Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո սա փախել է։ Այսինքն՝ ներքին ագրեսիվության ինչ-որ պոռթկում կարող է եղած լինել։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա։ Կարող է զուտ կենցաղային էլ ինչ-որ հարց լինել, օրինակ՝ պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից․ հետաքննությունը ցույց կտա»։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:
Սիրիայում օդուժի հարվածով ոչնչացվել է մալայզիացի զինյալ, որը պետք է գլխավորեր «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման կազմում Հարավ – արեւելյան Ասիայից իսլամիստների «բրիգադը»:
Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 8/1 շենքի բնակիչ՝ 34-ամյա Հրանտ Համբարձումյանի նկատմամբ։
Չինաստանի իշխանությունները հեղեղումների պատճառով տարհանել են երկրի հյուսիս-արևելյան Ցզիլին շրջանի ավելի քան 226 հազար բնակչի:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կրկին դիմել է ԿԺԴՀ-ին՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ վարելու առաջարկությամբ:
«Մահանալուց հետո որևէ մեկս առանց թաղվելու չի մնա, սա է իմ պատասխանը: Ի՞նչ պիտի ասեմ գերեզմանների հետ կապված»,- ըստ aliq.ge-ի՝ այսպես է պատասխանել Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թբիլիսիի հողատարածքների օգտագործման ծրագիրը դիտարկում է գերեզմանների հարցն ու տարածված տեղեկատվությունը, թե 2040 թվականի համար Թբիլիսիի գերեզմաններում այլեւս տեղ չի լինի:
«Ըստ Հունաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Կոս կղզու մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»,- ասվում է գրառման մեջ։
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու հարցի առնչությամբ: Պարզաբանման մեջ ասված է.
Հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության համար նախատեսված սենյակում անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Կ.-ին: Տիկնոջ մոտից հայտանաբերել են սև գույնի խիտ, կասկածելի հեղուկով լցված մեկանգամյա օգտագործման ներարկիչ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայ դիզայներների կողմից ստացել է հայրենական արտադրության կոշիկներ:
Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Գերմանիայի իր գործընկերոջը՝ Զիգմար Գաբրիելին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, ամենայն հավանականությամբ, ամերիկացի ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիին հաղորդակցումների տնօրեն կնշանակի Սպիտակ տան աշխատակազմում: