Բաժիններ՝

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու կարգը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել երկարաձգված ՀՀ անձնագրով վիզա տրամադրելու հարցի առնչությամբ: Պարզաբանման մեջ ասված է.

«Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում:

Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս