«Ինչպիսի հիանալի կոշիկներ». Քիմ Քարդաշյանն ընդունել է հայ դիզայներների նվերը
Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայ դիզայներների կողմից ստացել է հայրենական արտադրության կոշիկներ: Այս մասին Քարդաշյանը հայտնել է Snapchat-ում՝ ցուցադրելով փոստի միջոցով ստացած կոշիկները:
«Ինչպիսի հիանալի կոշիկներ, որոնք փոստի միջոցով ստացել եմ հայ դիզայներների կողմից: Նրանք ուղղակի հիասքանչ են: Չեմ համբերում, թե երբ եմ հագնելու»,- ասել է Քարդաշյանը:
Կոշիկի ներսում հայ դիզայներները գրել են. «Հատուկ Քիմ Քարդաշյանի համար»: