Բաժիններ՝

«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ «զիբիլ» են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է». Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 06/01 ընտրատեղամասում քվեարկեց հանուն մայրաքաղաքի:

Լրագրողների հետ ճեպազրույցում նա շատ բարձր գնահատեց Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը:

«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը կարծում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև այն քաղաքական թիմը, որը նա է ներկայացնում, շատ մեծ աշխատանք է իրականացրել մայրաքաղաքի կյանքի բարելավման ուղղությամբ:

«Երբեմն նայում են և ինչ-որ մի տեղ «զիբիլ» են ման գալիս, ցույց են տալիս ու ասում, որ քաղաքը կեղտոտ է: Բայց պետք է նայել, թե քանի կիլոմետր է ձգվում քաղաքը և ինչպիսի ազգաբնակչություն ունի»,- ասաց Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031