«Զինված ուժերն անմիջապես պատասխանել, արձագանքել են, լռեցրել են հակառակորդին». Վիգեն Սարգսյան

Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, տիրում է հարաբերական անդորր: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին այս մասին ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս գիշեր իրավիճակը հանգիստ է եղել, իսկ երեկ (մայիսի 13-ի) ցերեկը եղել է որոշակի լարում, սակայն մեր Զինված ուժերն անմիջապես պատասխանել, արձագանքել են, լռեցրել են հակառակորդին»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Արցախի զորքերի հետ շփման գծում մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների: Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթներ (65 արկ) և 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր (17 արկ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031