Բաժիններ՝

«Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք». Վիգեն Սարգսյան

Երեւանի թիվ 9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ եւ դուստրերի հետ:

«Ես շատ հավանում են այն, որ մեր քաղաքը օրեցօր գեղեցկանում է, վստահ եմ, որ էլ ավելի է գեղեցկանալու: Մենք բացառիկ սիրուն քաղաք ունենք, որը շատ խորը պատմական արմատներ ունի, իր ուրույն բնավորությունն ու միջավայրը: Կարծում եմ, որ սա շատ հաճելի քաղաք է ապրելու համար: Ես շատ ուրախանում եմ, որ տարեցտարի մեզ մոտ բարեկարգվում են այգիները եւ պուրակները, շատ եմ կարեւորում կանաչ գոտիների առկայությունը եւ շատ կուզեմ, որ առաջիկա տարիներին քաղաքում ունենանք մի մեծ զբոսայգի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս