Զարուհի Փոստանջյանի դստեր կյանքին սպառնացող առողջական խնդիր չի հայտնաբերվել. Նյարդավիրաբույժ. «Ազատություն»
«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժ Արսեն Բեյբության մանրամասներ է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դստեր՝ Լիլիթ Դրամփյանի առողջական վիճակի մասին։
«Մեր կողմից ախտորոշվել է գլխուղեղի ցնցում։ Հիվանդի վիճակը այս պահին կայուն է, կատարվել են անհրաժեշտ նախնական հետազոտություններ։ Այս պահին հիվանդի մոտ կյանքին սպառնացող առողջական խնդիր չի հայտնաբերվել», – Ազատություն» ռ/կ-ին ասել է Բեյբությանը։
Նա նաև ասել է, որ հիվանդը ստանում է դեղորայք և զգուշացվել է, որ հետագայում պետք է ենթարկվի հետազոտության։
«Այս պահին նրա վիճակը կայուն է», -ա սել է Բեյբությանը։
Նյարդավիրաբույժը նաև նշել է, որ Լիլիթ Դրամփյանը ասել է, թե ինքը մի քանի անգամ գլխին հարվածներ է ստացել։