«Աշխատատեղերի ստեղծում», «ապրանքների և ծառայությունների գների նվազեցում», «կոռուպցիայի դեմ պայքար», «կառավարության անդամների փոփոխոխություն». սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք, ըստ մեր քաղաքացիների, վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է լուծի:
«Ես կրկնում եմ Ալիևի զեկուցման խոսքերը։ Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ գործունեությունը տեղափոխել գործնական հարթություն, բայց մենք դեռ զգացմունքային հարթության վրա ենք»։
Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է Ռուսաստանի կորուստները:
«Ես չեմ խնդրում մյուս ֆուտբոլիստներին փոխանակվել ինձ հետ վերնաշապիկներով: Միայն մեկ ֆուտբոլիստի եմ խնդրել նման բան անել. խոսքը գնում է Զինեդին Զիդանի մասին»:
Որևէ մեկն իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հարցերը:
Հորդանանի Արքայադուստրը նշեց, որ չի ցանկացել Հայաստան այց կատարելու հնարավորությունը բաց թողնել ոչ միայն հիվանդության դեմ պայքարողներին, նրանց հարազատներին աջակցելու, Հայաստանում ոլորտի զարգացմանը նպաստելու, այլեւ Հորդանանում հայկական համայնքին եւ հայերին շատ մոտ լինելու համար:
Վթար՝ 3 զոհով: Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց Վրաստանում:
Եթե ընտրողը իր ներկայացրած փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 24-ին կայանալիք քվեարկությունից հինգ ամիս առաջ վստահորեն առաջ է անցել Բունդեսթագի ընտրություններում իր հիմնական մրցակցից՝ կանցլերի թեկնածու եւ Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահ Մարտին Շուլցից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության պլանավորման հարցերով պետնախարար Միշել Պիեռ Ֆարաոնին:
Պաղպաղակի բաղադրատոմս, որն իդեալական լուծում է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին։
Հայ ծանրամարտիկ Վահրամ Խուդոյանը հաղթել է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների օլիմպիական խաղերում (World Masters Games):
Բունդեսթագն ապրիլի 27-ին հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է դեմքը լիովին ծածկող հագուստ կրելը:
«Բավարիան» օգտագործեց կիսապաշտպանի գնման հնարավորությունը: Գերմանական ակումբի պաշտոնական կայքը հաղորդել է, որ 20-ամյա Կոմանի հետ ստորագրել է լիարժեք պայմանագիր մինչև 2020 թվականը:
ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի բյուրոն հրապարակել է Apple-ի արտոնագրային հայտն այն տեխնոլոգիայի գրանցման համար, որը թույլ է տալիս անհաղորդալար սարքերը լիցքավորել WiFi-ի միջոցով:
«Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները»,- նշում են կայքի հիմնադիրները:
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ ներկայացնելու իրենց առաջարկությունները։ Նախարարը շեշտեց, որ մինչ այդ, բոլորը պետք է աշխատեն գործող օրենքների շրջանակներում։
«Մենք պետք է վերանայենք ընդհանրապես այս բոլոր խնդիրները: Արդյոք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, արդյոք դա չի՞ ասում, որ մենք պետք է լուրջ քայլերի դիմենք՝ Նախիջևանը զերծ պահել նման ոտնձգություններից»:
Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։
Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հուշագրեր ստորագրելու նպատակով հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ:
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել Իսկոյի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, որը նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 3-ը և որը կկրկնապատկի կիսապաշտպանի աշխատավարձը:
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ:
աշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայ աստանյան ռազմաբժշկական հաստատություններում։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը:
Օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված` քաղաքացիների և ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:
Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 10.02.2014 թվականին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է դյուրացնել մուտքի վիզաների տրամադրումը Թուրքիայի ընդդիմադիր մտավորականների, արվեստագետների, լրագրողների համար:
Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավարևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:
«Հողօգտագործողներին դիզելային վառելանյութը մարզերում կտրամադրվի 1 լիտրը 280 դրամով կամ, ժողովրդական լեզվով ասած՝ մեկ կանիստրը` 5600»:
Լրագրողի այն հարցին, թե ինչ կերպ եք տեսնում Հարավային Կովկասը 25 տարի անց, Ա. Սմբատյանը պատասխանել է, որ ինքը մարգարե չէ և չի կարող գուշակել, սակայն ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի բոլոր ժողովուրդները խաղաղ և ինքնորոշված համագոյակցեն միմյանց հետ: