ԴԱՀԿ-ն արձագանքում է ՀՔԾ-ին

Ապրիլի 28-ին Հատուկ քննչական ծառայության կողմից տարածվել է պաշտոնական հաղորդագրություն՝ «ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը. հափշտակվել է խոշոր չափերի գումար» վերտառությամբ, որը տարածվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը Հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռևս 10.02.2014 թվականին ազատվել է Հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում» կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով:

Հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930