Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգողը ձերբակալվել է՝ հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ:
«Այսօր Տիգրան Մանսուրյանը փնտրված է աշխարհի բոլոր բեմերում և ամենահեղինակավոր նվագախմբերում՝ Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Ամերիկայում, իսկ արմատը, հիմքը մնաց հայրենիքը՝ հայկական զուլալ, մաքուր ու ջինջ արմատները: Ես հիանում և հպարտանում եմ Տիգրան Մանսուրյան հայով, արվեստագետով և մարդով»:
«Լիվերպուլը» հայտարարել է Սթիվեն Ջերարդին երիտասարդական թիմի (մինչև 18 տարեկան) գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: 36-ամյա անգլիացին, ով փետրվարից աշխատում է ակումբի ակադեմիայում, նոր պարտականությունների կատարմանը կանցնի ամռանը:
«Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի վարկանիշն անցած օրվա ընթացքում ավելացել է մեկ տոկոսային կետով:
Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:
Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին:
«Արա Զոհրաբյանի առնչությունը բացակայում է: Նա անգամ տեղյակ չի եղել, որ ես պետք է հանդիպեմ Տիգրան Աթանեսյանի հետ: Արա Զոհրաբյանը բազմաթիվ անգամ նշել է, որ փաստաբաններին հարիր չէ նման գործելաոճը, բայց, ավաղ, այդ գործելաոճն առ այսօր շարունակվում է»,- ասաց Բաբայանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի ժամանակ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման դեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հակադարձ համեմատական դիրքորոշումներ ունեն Հայաստանը և Ադրբեջանը: Այն, ինչ Երևանն այս մի տարի խոսում է՝ մեխանիզմների տեղադրման և իրագործման մասին, Ադրբեջանը, փաստորեն, ոչ մի քայլի ընդառաջ չի գնում, որ բանակցություններ սկսվեն:
Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lada Samara» մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես Նորամարգ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։
Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը:
168.am-ը հետաքրքրվեց՝ առաջիկայում սակագների փոփոխություն չի՞ նախատեսվում։ «Եթե շուկայում բալանսի էական փոփոխություն նկատվի, կլինի, բայց ներկա պահին դեռ վաղ է այդ մասին խոսել»,- պարզաբանեց նա։