Apple-ն «անսպառ» մարտկոց է ստեղծել iPhone-ի համար
ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ առեւտրանիշերի բյուրոն հրապարակել է Apple-ի արտոնագրային հայտն այն տեխնոլոգիայի գրանցման համար, որը թույլ է տալիս անհաղորդալար սարքերը լիցքավորել WiFi-ի միջոցով: Այս մշակումը թույլ կտա կուտակչի մշտական լիցք ապահովել ցանցին միանալիս, ինչի մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում։
Հայտում նշված է, որ «անհաղորդալար լիցքավորման եւ կապի համակարգը՝ երկդիապազոն պատչանտենաների օգտագործմամբ», կարող է տեղակայվել շատ սարքերի վրա, ներառյալ մոնոբլոկները, սմարթֆոնները, դյուրակիր գաջեթները, ականջակալները եւ նույնիսկ խելացի ակնոցները: Տեխնոլոգիան կիրագործվի հատուկ անտենայի միջոցով՝ ուղղվածության դիագրամի փոփոխվող դրությամբ:
Փաստաթղթի համաձայն՝ սարքը կարող է լիցքավորվել ինչպես բջջային ցանցերի (700 մեգահերցից մինչեւ 2700 մեգահերց), այնպես էլ WiFi իմիջոցով (2,4 գիգահերցից մինչեւ 5 գիգահերց): Սակայն հայտում սոսկ ընդհանուր տեղեկատվություն է ներկայացված մշակման մասին, եւ տեխնոլոգիայի մանրամասները մնում են անհայտ:
Սպասվում է, որ Նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: