Կառավարությունում քննարկվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) խորհրդի հերթական նիստը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել է 2016 թ. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների մասին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՏԶՀ 2016 թ. գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամի գործադիր տնօրենը զեկուցել է նաև 2017 թ. համար ըստ համայնքների սոցիալական և տնտեսական զարգացման բաղադրիչների նախատեսվող ծրագրերի մասին:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ՀՏԶՀ 2017 թ. ծրագրերը՝ առաջնահերթ իրականացման համար հստակ հայտանիշներ և մեխանիզմներ սահմանելու նպատակով:

Նիստում քննարկվել են հիմնադրամի գործունեությանը վերաբերող կազմակերպչական մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս