Բաժիններ՝

«Ես միայն մեկ ֆուտբոլիստից եմ խնդրել փոխանակել վերնաշապիկները. դա Զիդանն էր». Լիոնել Մեսսի

Արգենտինացուն մյուսները չեն հետաքրքրում:

«Ես չեմ խնդրում մյուս ֆուտբոլիստներին փոխանակվել ինձ հետ վերնաշապիկներով: Միայն մեկ ֆուտբոլիստի եմ խնդրել նման բան անել. խոսքը գնում է Զինեդին Զիդանի մասին:

Ես երբեք չեմ խնդրում վերնաշապիկներով փոխանակվել: Եթե հակառակորդ թիմում արգենտինացի է խաղում, ես փոխանակում եմ վերնաշապիկս: Եթե՝ ոչ, բայց ինչ-որ մեկն ինձ խնդրում է փոխանակման մասին, ես համաձայնում եմ: Եթե ոչ ոք չի առաջարկում, ես հատուկ ոչ մեկին չեմ փնտրում, որպեսզի փոխանակեմ վերնաշապիկներ»,- Invictos-ի հետ զրույցում ասել է Մեսսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս