Բաժիններ՝

Հարցում. Ո՞րն է թիվ մեկ խնդիրը Հայաստանում, որը պետք է լուծի վարչապետը

«Աշխատատեղերի ստեղծում», «ապրանքների և ծառայությունների գների նվազեցում», «կոռուպցիայի դեմ պայքար», «կառավարության անդամների փոփոխոխություն». սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք, ըստ մեր քաղաքացիների, վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է լուծի:

168.am-ը փոքր հարցում իրականացրեց՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ըստ նրանց՝ ո՞րն է այն առաջին խնդիրը, որը պետք է լուծի վարչապետ Կարեն Կարապետյանը: Մեր զրուցակիցների գերակշիռ մեծամասնությունն առաջինը նշում էր՝ աշխատատեղերի խնդիրը: Ըստ նրանց՝ դա է Հայաստանի թիվ մեկ խնդիրը, որը պետք է լուծվի, որպեսզի արտագաղթի տեմպերը չարագանան, ու մարդիկ չլքեն երկիրը:

«Վարչապետն այսօր պետք է կարողանա բոլոր ղեկավար մարդկանց գործից հանի, ինչը չի անի, եթե անգամ ուզենա էլ, որովհետև դա իր շրջապատն է: Հիմա նոր ստերի ժամանակն է»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:

Մի մարդ էլ նկատեց, որ այս երկրի հիմնական խնդիրն աշխատատեղերի քիչ լինելն է. «Պետք է աշխատատեղեր ստեղծի, մարդիկ աշխատեն, կարողանան իրենց գոյությունը պահպանել: Էս տարիքի մարդ եմ, գոնե իմ տանը թոռներիս հետ լինեմ, եկել եմ էստեղ՝ աշխատում եմ, որ կարողանամ հացի փող հանել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս