«Ցանկացած պարագայում էլ կարող են լինել թերություններ, դուք էլ ձեր աշխատանքում եք թերանում շատ դեպքերում, երբ դուք ձեր աշխատանքում թերանում եք, ձեր անմիջական ղեկավարը պատասխանատվություն ունի, բայց չի կարող պատասխան տալ, չէ՞, որ դուք, ենթադրենք, այսինչ էթիկան այդ պահին խախտեցիք»:
Կորեայի Ժողվորդադեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա:
Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը:
Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով այս օրերին Հայաստանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի ռազմական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու նպատակով, ովքեր հանդես են գալիս ընդդեմ կենսաթոշակային և աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ստորագրել է «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները:
Ֆրանսիայի Մարտիգի քաղաքում տեղի մշակույթի և երիտասարդության տան և Մարտիգիի ֆրանս-հայկական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպվել է «Հայաստանի և Արցախի շաբաթ Մարտիգում» միջոցառում:
Վթար՝ 3 զոհով: Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այսօր լրագրողների խնդրանքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե ինքը նոր կառավարության կազմում չի լինելու:
Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման
Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ նրանց ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, այնուհետեւ Միշել Ֆարաոնը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում.
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը Ռուսաստանի հայ քաղաքացի Մարատ Ուելդանով Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի 5 և Լոռու մարզի 4 համայնքների լավագույն հնգամյա զարգացման ծրագրերը:
Առանձնահատուկ շեշտվեց, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում ստացան չորս պատգամավորական մանդատ։
ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։ Նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը խոսել է Մոսկվայում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մամեդյարովը տեղեկացրել է, որ նախագահների հանդիպման հարցը չի քննարկվել:
Հայաստանի ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. այս տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 497 հոգի՝ նախորդ տարվա 1 հազար 381-ի փոխարեն: Սա ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունն է: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է. վերջին տարիներին բնական հավելաճը երբեք այդքան քիչ չի եղել:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նախորդ տարի 125 միլիոն դրամով հողամաս է գնել։ Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
34-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
«Այսօր փաստացի 560 համայնք չի սպասարկվում մասնավոր օպերատորի կողմից, ուստի չի ստանում համապատասխան որակ։ Անթույլատրելի եմ համարում, որ բնակչության 40 տոկոսը սպասարկման պայմանագրից դուրս է․ անհրաժեշտ է լուծել այդ բացթողումը»։
Յիշատակելով, որ 1915-1923 թուականներուն թրքական իշխանութիւններու կողմէ իրականացուած ցեղասպանութիւնը յանգեցուցած է աղետալի կորուստներու` հայերու, ասորիներու-արամեացիներու, յոյներու եւ Փոքր Ասիոյ այլ` ոչ թրքական ծագմամբ ժողովուրդներու համար, չկանխուած եւ չպատժուած ցեղասպանութիւնը յանգեցուց Թուրքիոյ մէջ քրտական բնակչութեան նոյն ցեղասպանական քաղաքականութեան հետ առերեսման:
Գյումրիից քաղաքագետ Գագիկ Համբարյանը չի կարծում, որ ռուս զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության պատճառով կարող է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների և գյումրեցիների հարաբերությունները լարվել: Դ. Յալպաևը սպանվել է ապրիլի 22-ին Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու-կոնյակի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԴԱՀԿ պետ նշանակելու մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում ևս մեկ նախարարական պորտֆել տալ: