«Որևէ մեկն իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց»­. Քոչարյան

Որևէ մեկն իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հարցերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ-­ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,­- նշել է Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930