Ով է ավելի հիմար այս լուսանկարում. ազնիվ պատասխանեք և իմացեք՝ որն է ձեր խնդիրը
Սթրեսը տարածված խնդիր է, բայց մարդկանց մոտ այն տարբեր կերպ է արտահայտվում։ Մեկը զայրանում է, մյուսը՝ լուռ արտասվում անկյունում, և այլն։ Իսկ ինչպես է սթրեսն ազդում ձեզ վրա։ Greatpicture.ru-ն գրում է՝ պարզապես նայեք այս լուսանկարին և պատասխանեք հետևյալ հարցին՝ լուսանկարում պատկերված անձանցից որն է ձեզ առավել հիմար թվում։
1. Բռնկուն եք և եռանդուն։ Կարող եք առանց լուրջ պատճառի զայրանալ և դուրս գալ ափերից։ Վառ անհատականություն եք։ Բարձր եք գնահատում ձեր ազատությունը և առանձնահատկությունը։ Վայրկենական արձագանքում եք, եթե որևէ մեկը փորձում է սահմանափակել ձեզ և ինչ-որ կանոններ փաթաթել ձեր վզին։ Եթե սթրեսը չափազանց երկար է հավաքվում, կարող եք ժայթքել հրաբխի նման։ Զգուշացեք. սա կարող է ընկերների հետ անհասկանալի իրավիճակների հանգեցնել։
2. Չափազանց անկեղծ եք։ Ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել և ուրախանալ ընկերների հետ։ Բաց եք մարդկանց համար և հեշտությամբ եք վստահելի հարաբերություններ կառուցել։ Երբեմն ձեզ այնքան լավ եք զգում, որ անպաշտպան և չափազանց անկեղծ եք դառնում։ Արդյունքում՝ զղջում եք ձեր բառերի և քայլերի համար։ Շրջապատը գնահատում է ձեր բաց լինելը, ազատությունը սիրելը, բայց երբեմն հարկավոր է իմանալ չափը։ Փորձեք սահմաններ գծել և պահպանել դրանք մարդկանց հետ հարաբերություններում։
3. Զիջում եք մյուսներին։ Մի փոքր սենտիմենտալ եք և չեք սիրում զգացմունքներն արտահայտել։ Չեք սիրում կոնֆլիկտներ և աշխատում եք ավելորդ ուշադրություն չգրավել ձեզ վրա։ Պատրաստ եք մարդկանց ընդառաջ գնալ և հարմարվել նրանց։ Վախենում եք լքել ձեր համարավետ տարածքը։ Զգացմունքներն ու ցանկությունները թաքցնում եք ներսում, քանի որ սովոր եք հետևել մյուսներին։ Փորձեք առավել վստահ արտահայտել ձեր մտքերը և ցանկությունները։ Սկզբում դժվար կլինի, բայց ժամանակի հետ շրջապատող մարդիկ կսկսեն լսել ձեզ։
4. Ձեզ համար դժվար է վերահսկել զգացմունքները։ Ձեզ հյուծում է նոր մարդկանց հետ շփումը։ Հաճախ չգիտեք՝ ինչի մասին խոսել, ինչի հետևանքով փորձում եք շուտ ավարտել խոսակցությունը։ Բացի այդ՝ հաճախ եք փորձում «պրծնել» նշանակված հանդիպումներից։ Երբ սթրեսի մեջ եք կամ զայրանում եք, կարող եք պոռթկալ։ Դրանից խուսափելու համար հարկավոր է հավասարակշռություն պահպանել։ Փորձեք ավելի բաց լինել և ավելի շատ վստահել մտերիմներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը