Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխի մեջ

Ապրիլի 14-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 5-րդ փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 06 LD 603, «ԳԱԶել» մակնիշի 34 OP 386 և «Ford» մակնիշի 04 OU 098 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս