Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գառներն ամուսնալուծվում են. TMZ
Ամերիկացի դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Բեն Աֆլեքը բաժանվում է իր կնոջից՝ դերասանուհի Ջենիֆեր Գառներից: Երկուսն էլ հրաժարվել են համատեղ ունեցվածքի բաժանման եւ երեխաների նկատմամբ առանձին խնամակալության հարցում դատաքննությունից: Այդ մասին հայտնել է TMZ լրատվական ռեսուրսը, որը մասնագիտանում է հայտնիների կյանքի մասին գաղտնի տեղեկատվության մեջ:
Նրա տեղեկությունների համաձայն, Բենը եւ Ջենիֆերը ապահարզան են տվել միաժամանակ, նրանց դիմումները գրեթե միանման են: Երկուսն էլ հրաժարվել են դիմել փաստաբանների ծառայությանը: Դերասանները պայմանավորվել են միասին շարունակել իրենց երեք երեխաների դաստիարակությունը: Մորն ալիմենտի վճարման հարցը բաց է մնացել եւ կախված կլինի դատարանի վճռից:
Ինչպես հիշեցնում է TMZ-ն, Աֆլեքը եւ Գառները ամուսնալուծվելու որոշման մասին հայտարարել են 2015 թվականի հունիսին: Հարսանիքից առաջ նրանք կնքել են նախաամուսնական պայմանագիր, որում շարադրված են ունեցվածքի բաժանման եւ ծնողական պարտականությունների բաշխման պայմանները ամուսնալուծության դեպքում: Դա նշանակում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքը կարող է բաժանվել հավասարապես:
Աֆլեքը եւ Գառներն ամուսնացել են 2005 թվականին: Նրանք ունեն երեք երեխա, որոնցից կրտսերը՝ Սամուելը, ծնվել է 2012 թվականին: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, դերասանները բաժանվելու որոշում են ընդունել, մասնավորապես, մոլախաղերի նկատմամբ Աֆլեքի հիվանդագին հակման պատճառով, նա ինքը հերքում է այդ պնդումները:
Մարտի կեսին նա հայտարարել է, որ բուժընթաց է անցել ալկոհոլային կախվածությունից, որից նա տառապում է արդեն երկար ժամանակ: Ավելի վաղ Աֆլեքն արդեն բուժել է ալկոհոլիզմից: Այսպես, 2001 թվականին նա 30-օրյա բուժընթաց էանցել: Նրա պաշտոնական ներկայացուցիչն այն ժամանակ հայտարարել էր, որ դերասանի ընտանիքի անդամներից մի քանիսն անցյալում տառապել են այդ կախվածությունից:
Աֆլեքը դերասանի կարիերան սկսել է 1980-ականներին: Նա հանդիսատեսին հայտնի է, մասնավորապես, «Խելացի Ուիլ Հանթինգը» (1997 թվական), որը նրան իր ընկերոջ՝ Մեթ Դեյմոնի հետ միասին «Օսկար» բերեց լավագույն սցենարի համար, «Արմագեդոն» (1998 թ.), «Դոգմա» (1999 թ.) ֆիլմերից: Ջենիֆեր Գառները նկարահանվել է «Էլեկտրա» (2005 թ.) «Բռնիր ինձ, թե կարող ես» (2002 թ.) եւ այլ ֆիլմերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: