Բաժիններ՝

Գողություն թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում. գողություն կատարած կինը ձերբակալվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Հայկուհի Բ.-ն և հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս