Գորիսի մոտակայքում մեքենան ամբողջությամբ այրվել է. կա տուժած

Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:07-ին:

Պարզվել է, որ «KIA» մակնիշի 35 ST 752 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1974 թ. ծնված Դ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել:

Դ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930