Ինչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանն առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին ասաց վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝ նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում:
Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձև ախտորոշմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մուրադյանին մեղադրանք էր առաջադրել, և ուղարկել էին հարկադիր բուժման»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։