Բաժիններ՝

Որոնք են աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկներ ունեցող երկրները

Պարզվել է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով: Այս մասին հաղորդել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) մամուլի ծառայությունը:

ՉԺՀ-­ի քաղաքացիներն անցյալ տարի արտասահմանյան ուղեւորությունների վրա ծախսել են 261 միլիարդ դոլար: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել է 12 տոկոս: Այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-­ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերն աճել են մինչեւ 122 միլիարդ դոլար (2015 թվականի համեմատությամբ պլյուս ութ տոկոս):
Եռյակը եզրափակում է Գերմանիան՝ 81 միլիարդ դոլար արդյունքով: Դա հինգ տոկոսով ավելի է 2015 թվականի արդյունքներից: Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Մեծ Բրիտանիային (64 միլիարդ դոլար), հինգերորդը՝ Ֆրանսիային (41 միլիարդ): Զբոսաշրջության այս բոլոր շուկաները 2016 թվականին աճ են արձանագրել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից մեկնած հանգստացողներին, ապա արտասահմանում նրանց ծախսերն, ընդհակառակը, նվազել են՝ 35 միլիարդից մինչեւ 24 միլիարդ դոլար: Դրա պատճառը թույլ տնտեսությոնն է եւ արժույթների փոխարժեքները, նշել են UNWTO­-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս