Վթար Թորոսգյուղի մոտակայքում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 14-ին, ժամը 20:56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 142-րդ կմ-ին՝ Թորոսգյուղ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 DP 408 (վարորդ՝ 1978 թ. ծնված Ս. Ս.) պետհամարանիշով ավտոմեքենան և «MAN» մակնիշի GE NZ249 (վարորդ` Դ. Մ.) պետհամարանիշով բեռնատարը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը

Տեսանյութեր

Լրահոս