Թիվ 4/26 տեղամասում նախնական հաշվարկներով առաջատարը Արտակ Սարգսյանն է
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/26 տեղամասում քիչ առաջ ավարտվեցին քվեաթերթիկների նախնական հաշվարկները:
ՀՀԿ-ն ստացել է 277 ձայն, «Ծառուկյան» դաշինք 224 ձայն, «Ելք» դաշինք՝ 149 ձայն:
«Կոնգրես-ՀԺԿ» 46 ձայն, ՕՐՕ 21 ձայն, Ազատ դեմոկրատներ 20 ձայն, Հայկական վերածնունդ 12 ձայն, ՀԿԿ 8 ձայն:
ՀՀԿ-ի ռեյտինային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից առաջատարը Արտակ Սարգսյանն է, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, 10 հազարական դրամ է բաժանել:
«Ելք» դաշինքի վստահված անձ Ստյոպա Դավոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում ոչ մի խախտում կամ մտահոգիչ որևէ բան չի եղել, ընտրությունն անցել է հարթ, օրենքի շրջանակներում։