Թիվ 9/18 և թիվ 9/11 ընտրատեղամասում ավարտվել է ձայների նախնական հաշվարկը

Կենտրոն վարչական շրջանում գտնվող թիվ 9/11 ընտրատեղամասում ավարտվել է ձայների նախնական հաշվարկը։

ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 750 ընտրող, «Ելքի» օգտին՝ 167 ընտրող։ Ծառուկյան դաշինքի օգտին՝ 85 ընտրող։

Թիվ 9/18 ընտրատեղամասում նույնպես ձայների հաշվարկն ավարտվել է: Հիշեցնենք, այս տեղամասում առավոտյան քվեարկել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-386
«Ելք» դաշինք-196
«Ծառուկյան» դաշինք-108
ՀՅԴ-51
ՕՐՕ-39
ՀԱԿ-39
ՀԿԿ-29
Ազատ դեմոկրատներ-23
«Հայկական վերածնունդ»-21
Անվավեր-3
Ընտրությանը մասնակցել է 896 ընտրող:

Տեսանյութեր

Լրահոս