
Արաբկիրի թիվ 4/36 ընտրատեղամասում առաջատարը ՀՀԿ-ն է

Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/36 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեցին քվեաթերթիկների նախնական հաշվարկները:
ՀՀԿ-ն ստացել է 352 ձայն, «Ծառուկյան» դաշինքը` 282 ձայն, «Ելք» դաշինքը՝ 198 ձայն, «Հայկական վերածնունդը»` 82 ձայն, «ՕՐՕ» դաշինքը` 13 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 8 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 34 ձայն, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` 21 ձայն, «Ազատ դեմոկրատները»` 24 ձայն: Ռեյտինային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ձայների հաշվարկները դեռևս չեն ավարտվել: