Երևանում «Ֆորդ»-ն ընկել է ջրանցքը, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. վիճակը ծանր է

Ապրիլի 3-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 74 ZI 777 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ: Փրկարարները վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս