
Նոր տվյալներ. Գեղարքունիքի փոքր համայնքներում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները

Գեղարքունիքի մարզի որոշ ընտրատեղամասերում, որոնք գտնվում են համեմատաբար փոքր համայնքներում, ապրիլի 2-ի ժամը 22.30-ի դրությամբ արդեն ավարտվել է ձայների հաշվարկը, որի արդյունքում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21/ 41 ընտրատեղամասից, որը տեղակայված է Մաքենիս գյուղում, գրանցված 344 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 242 ընտրող, որոնցից 131-ը քվեարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության, 67-ը՝ ՀՅԴ, 20-ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 20-ը, ՀՎԿ, 2-ը ՕՐՕ դաշինքի, 2-ը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին: Անվավեր կամ անճշտություններ պարունակող քվեաթերթիկներ չեն եղել:
Գեղարքունիքի մարզի թիվ 21/40 տնտրատեղամասից ստացված նախնական տվյալների համաձայն՝ այստեղ գրանցված 418 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 378 ընտրող, որոնցից 154-ը քվեարկել է «Ծառուկյան» դաշինքի, 92-ը՝ ՀՀԿ-ի, 43-ը՝ ՀՎԿ-ի, 11-ը «ԵԼՔ» դաշինքի, 8-ը՝ ՀՅԴ-ի, 6-ը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի, 3-ը՝ ՀԿԿ-ի,1-ը՝ ՕՐՕ դաշինքի օգտին:
Խոսրով Խլղաթյան