
Հայտնի են Գեղարքունիքի մարզի Սոթք, Ախպրաձոր, Լուսակունք համայնքների նախնական տվյալները

Գեղարքունիքի մարզի Սոթք, Ախպրաձոր եւ Լուսակունք համայնքներում տեղակայված ընտրատեղամասերում արդեն ամփոփվել են ՀՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքի 20/52 ընտրատեղամասից, Սոթքում գրանցված 1135 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 907 ընտրող, որոնցից 533-ը քվեարկել են ՀՀԿ, 264-ը՝ «Ծառուկյան» դաշինքի, 50-ը՝ ՀՅԴ, 30-ը՝ ՀՎԿ, 11-ը՝ ՕՐՕ դաշինքի, 9-ը՝ ԵԼՔ դաշինքի, 4-ը՝ ՀԿԿ, 3-ը՝ Ազատ դեմոկրատների թեկնածուների օգտին: Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում տեղակայված 21/47 ընտրտեղամասից ստացված տվյալների համաձայն՝ այստեղ գրանցված 1110 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 802 ընտրող, որոնցից 467-ը քվե արկել են ՀՀԿ թեկնածուների օգտին: Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 150 ձայնով, երրորդ տեղում՝ ՀՎԿ-ն՝ 110 ձայնով:
ՀՅԴ թեկնածուները շահել են 38 ձայն: Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում տեղակայված 21/42 ընտրատեղամասից ստացված տվյալների համաձայն՝ այստեղ գրանցված 248 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 196 ընտրող, որոնցից 19-ը քվեարկել են ՀՀԿ թեկնածուների օգտին: Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքն է՝ 32 ձայնով, երրորդ տեղում ՀՎԿ-ն՝ 26 ձայնով: ՕՐՕ դաշինքը շահել է 4, «Կոնգրես-ՀԺԿ»-ն՝ 1 ձայն:
Խոսրով Խլղաթյան