
Արաբկիրի թիվ 4/36 ընտրատեղամասում ռեյտինգային թեկնածուների առաջատարները

Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/36 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեցին քվեաթերթիկների նախնական հաշվարկները:
Ինչպես արդեն նշել ենք` այս տեղամասում ՀՀԿ-ն 352 ձայներով առաջատարն է: «Ծառուկյան» դաշինքը ստացել է 282 ձայն, «Ելք» դաշինքը՝ 198 ձայն, «Հայկական վերածնունդը»` 82 ձայն, «ՕՐՕ» դաշինքը` 13 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 8 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 34 ձայն, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը` 21 ձայն, «Ազատ դեմոկրատները»` 24 ձայն:
Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Արման Բաբլոյան (Արա Բաբլոյանի որդին)` 11 ձայն
Արթուր Գևորգյան (ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան)` 28 ձայն
Տավրոս Գևորգյան` 46 ձայն
Ալբերտ Երիցյան` 27 ձայն
Արման Սահակյան (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին)` 58 ձայն
Արտակ Սարգսյան` (ՍԱՍ-ի Արտակը)` 157 ձայն
Արտյոմ Մովսեսյան` (ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ)` 5 ձայն
Արմինե Հովհաննիսյան` 6 ձայն:
Մնացյալ թեկնածուները հիմնականում 0 ձայն են ստացել: