Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 53-ամյա Սարգիս Չալիկյանը իր վարած Toyota մակնիշի 34 AT 325 համարանիշի ավտոմեքենայով Նար Դոսի փողոցի թիվ 35/3 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Հովակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 UO 578 համարանիշի ավտոմեքենային։
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ արդեն իսկ քննարկվել է, թե որ օրերին պետք է անցկացվեն հանրակրթական դպրոցների պետական ավարտական քննությունները և ուղարկվել ՀՀ կրթության ու գիտության նախարարի հաստատմանը:
Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից:
Առաջիկայում պաշտոնանկ կարվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, որը ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է:
ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և համապատասխան քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հրապարակել է նյութ «Յունիաստրում բանկի» նախագահ Արտյոմ Ավետիսյանի մասին՝ պատմելով հաջողություն տանող նրա ուղու մասին՝ համեստ ուսանողից մինչև ազդեցիկ բանկիր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծանոթություն:
Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել:
Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգևորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տևեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսևորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։
ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 22-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասի թիվ 41 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին (տարեց կին) արգելափակվել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 22-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Gucci իտալական նորաձեւության տունը մի քանի կադր է ներկայացրել նոր գովազդային արշավից: Դրանք հրապարակվել են Instagram-ում բրենդի էջում:
Ֆրանսիացի հայտնի գրողների գրքերի, նամակների եւ աձնական օրագրերի հավաքածուն ապրիլի 26-ին աճուրդի կհանվի Փարիզում։
Google Play-ում հայտնվել է փոքրիկ նորություն, որը, սակայն, շատ կարևոր է, և որի մասին պետք է իմանան Android-ի բոլոր օգտատերերը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և լեգենդ Ռոյ Քինը կիսվել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին կարծիքով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մարդիկ սիրում են ձեզ և չեն վախենում վստահել ձեզ։ Նրանք ձեզ գաղտնիքներ են վստահում, քանի որ գիտեն, որ ոչ մի հանգամանքում չեք բացահայտի ուրիշի գաղտնիքները։ Միևնույն ժամանակ փորձում եք առավելագույնս ազնիվ լինել շրջապատի հետ։
Հիպերթիրեոզն առաջանում է, երբ վահանաձև գեղձը չափազանց ակտիվ է։ Այս դեպքում վահանաձև գեղձը մեծ քանակով հորմոններ է արտադրում։ Այս վիճակը բնորոշվում է հետևյալ նշաններով.
«Սա շատ իրատեսական ծրագիր է։ Ցանկացած պրոյեկտ իրատեսական է, երբ դրանում հստակ շահեր կան, Իրանի և Հայաստանի համար Եվրոպա դուրս գալու շահն ակնհայտ է, շահը կա ու կա, դրա կողքին մնում է, որ նաև կամք դրսևորվի ոչ միայն՝ Եվրոպայի, այլև՝ Եվրասիական տնտեսական շուկա դուրս գալու ուղղությամբ»: