Gucci-ն գովազդ է նկարահանել այլմոլորակայինների մասնակցությամբ
Gucci իտալական նորաձեւության տունը մի քանի կադր է ներկայացրել նոր գովազդային արշավից: Դրանք հրապարակվել են Instagram-ում բրենդի էջում: Գլխավոր թեման պատկերացումներն են ապագայի եւ տիեզերական ճանապարհորդությունների վերաբերյալ: Հոլովակների հերոսները դարձել են այլմոլորակայինները։
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում:
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել է International Designer Award միջազգային մրցանակին: