Երևանի քաղաքապետարանում ապրիլի 10-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
«Բարև ձեզ, հարգելի պարտաճանաչ պատգամավորներ»,- իր սակավաթիվ գործընկերներին դիելով՝ ողջունեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում ապրիլի 10-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործող դատական նիստերը:
Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների եւ հյուպատոսների հետ՝ նրանց նախազգուշացնելու այս տարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաքական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի, տեղեկացնում է ISNA գործակալությանը:
Բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովը «Свободен Народ» թերթում բաց նամակ է հրապարակել ՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային:
Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին:
Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել նոր գիրք «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. Հայերը, ասորիներն ու հույները. 1913-1923» խորագրով:
Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է բռնկել, ինչի մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը:
Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ հանցագործություն է կատարել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 3-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Անժելա Մ.-ին
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ապրիլի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով 1971 թ. ծնված Արայիկ Ղ.-ին բերման ենթարկելու մասին:
Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես պառակտելու եւ հուսալքելու մեր հասարակությանը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին ղպտի եկեղեցիների մոտ երկու պայթյուններից հետո ավելի քան 40 մարդ զոհվեց, տեղեկացնում է BBC-ին:
«Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից և անցած գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված Տավուշի նախալեռնային գոտում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Շիրակում և Գեղարքունիքում տեղացել է ձյուն, իսկ մյուս շրջաններում տեղումները հիմնականում եղել են անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը ամենուրեք նվազել է 8-10 աստիճանով»:
«Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը արեւմտյան երկրներից «շատ խիստ պատժամիջոցներ է պահանջելու ի պատիժ» ապստամբների կողմից վերահսկվող տարածքում իրականացված քիմիական գրոհի… Պատժամիջոցներ նախատեսող փաստաթողթը պատրաստաված Է G7-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի համար, որը տեղի կունենա Իտալիայի Լուկկայի մարզում»,- ասված է հրապարակման մեջ:
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով՝ թզենին չորացավ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավան-Զանգեր և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Մի քանի օր առաջ նշվեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը խորհրդարանական ընտրություններից հետո վերսկսում է իր ծրագրերը: Եվ ահա, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առաջին ծրագիրն արդեն կյանքի է կոչվել:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այն ժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին:
Հեղինակը ներկայացում է Ռուսաստանի՝ հակառակ տնտեսական ծանր դրությանը Սիրիայում զորք տեղակայելու, այնտեղ մնալու պատճառները՝ նշելով, որ Ռուսաստանը այդպիսով քաղաքական գիծ է առաջ տանում և ցույց տալիս, թե ում հետ պետք է կիսեն աշխարհը։
ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուների ցուցակը. Փաշինյան Նիկոլ Վովայի, Հարությունյան Արայիկ Էդուարդի, Խաժակյան Դավիթ Ռուբենի, Բախշյան Անահիտ Ներսեսի…