Վրաերթի ենթարկված Խաչիկ Մարտիրոսյանը մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 31-ին, ժամը 19.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 9-ին, ժամը 11.30-ին, Խ. Մարտիրոսյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն