Բաժիններ՝

Սուպերմարկետներից «Ախթամար» տեսակի կոնյակների գողություններ է կատարվել

Ապրիլի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով 1971 թ. ծնված Արայիկ Ղ.-ին բերման ենթարկելու մասին:

Ոստիկանության ծառայողների և Էրեբունու ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արայիկ Խ.-ն մարտին Արցախի պողոտայի 28 հասցեում գտնվող սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» տեսակի կոնյակ:

Ոստիկանները պարզել են նաև, որ Արայիկ Ղ.-ն մարտին Նոր Արեշի 50-րդ փողոցի 96 հասցեում գտնվող մեկ այլ սուպերմարկետից գողացել է 13.500 դրամ արժողության «Ախթամար» կոնյակ:

Երկու դեպքում էլ սեփականատերերը գողության մասին ոստիկանություն չէին հայտնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ կոնյակները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930