Ռուսաստանում թուրքագիտությունը հայկական լոբբիի ձեռքում է
Թուրքական «Star» թերթի հոդվածագիր Սևիլ Նուրիևան անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ավիացիոն ռամզաբազայի հրթիռակոծությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի միջամտությունը Ռուսաստանի համար անակնկալ էր։ Նախ Սիրիայում ռուսական օդուժ է տեղակայված, իսկ ցամաքը վերահսկում է Իրանը և այս պայմաններում Ռուսաստանը հավանական չէր համարում ԱՄՆ-ի հարձակում: Իսկ Դոնալդի Թրամփի նախագահ ընտրվելն ավելի էր նվազեցրել այդ հավանականությունը։
Հեղինակը ներկայացում է Ռուսաստանի՝ հակառակ տնտեսական ծանր դրությանը Սիրիայում զորք տեղակայելու, այնտեղ մնալու պատճառները՝ նշելով, որ Ռուսաստանը այդպիսով քաղաքական գիծ է առաջ տանում և ցույց տալիս, թե ում հետ պետք է կիսեն աշխարհը։
Այս համատեքստում Նուրիևան անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններին, որոնց մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանը։ Սակայն, ըստ հոդվածագրի, Ռուսաստանի համար ամենամեծ թերությունը այդ երկրում գործող ազդեցիկ հայկական և հրեական լոբբին է։
Ընթերցողին հորդորելով լուրջ ընդունել իր պնդումը՝ Նուրիևան հիմնավորում է այն՝ ասելով․ «Ռուսաստանում Թուրքիայի հարցով մասնագետները և մեդիադաաշտում երևացող բոլոր թուրքագետները ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Պատկերացրեք, որ սա մի ոլորտ է, որն ամբոջությամբ հայկական լոբբիի ձեռքում է»։ Ըստ հեղինակի՝ հենց այս երկու խմբերն են, որ ռուսների մոտ Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունք են ամրապնդում։
Նուրիևան նշում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ռուսաստանում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց և էթնիկ պատկանելությանը, և այն բանին, թե որ խմբերի աջակցությամբ են նրանք եկել իշխանության: